Թալանել են Օլեգ Տինկոֆի առանձնատունը. ի՞նչ են գողացել միլիարդատիրոջ տնից
Իտալիայի քաղաքներից մեկում` Ֆորտե դե Մարմիում, թալանել են Tinkoff բանկի հիմնադիր, միլիարդատեր Օլեգ Տինկոֆի առանձնատունը։ Նշվում է, որ գողացել են շքեղ ժամացույցներ, պայուսակներ ու մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ զարդեր։ Թալանողները երեքն են եղել։ Նրանք մտել են դատարկ տուն ու բացել երկու պահարան։ Նշվում է, որ միլիարդատերն ընտանիքի հետ Մեքսիկայում է:
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed